Ժողովրդավարական ուժերի հարթակը՝ ի դեմս «Հայաստանի
Եվրոպական կուսակցության», «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության»
կուսակցության, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության», առաջարկում է առաջիկա
3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության
հարցով:
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանը կարծում է, որ հանրաքվեն
այն եզակի պահն է, որ ժողովուրդը պետք է խոսի. «Անցյալը չի կարող հաղթել ապագային.
հանրաքվեն այն եզակի պահն է, որ ժողովուրդը պետք է խոսի»։ Խզմալյանը նաև կարծում է,
որ հանրաքվեի համար ազնվություն, կամք է պետք. «Ամենամեծ ծառայությունը մեզ մատուցեց
Պուտինը, նրա դավաճանության շնորհիվ հայ ժողովուրդը բուժվեց հավկուրությունից։ Այս
պահին երկիրը կփրկենք ոչ թե իշխելով, այլ ծառայելով։ Դա պետք է հասկանա և ընդդիմությունը,
և իշխանությունը»։